Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:56 13-03-2023

Տարօրինակ պատմություն՝ վաշխառության բույրով․ Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է հորինել

Վերջին մի քանի ամիսներին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն գովազդվում է dramdram.am կայքը, որն առաջին հայացքից հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ «կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու» խոհափիլիսոփայական միտքը։ Բայց պարզվում է, որ խոսքը ոչ թե վերադարձնելու, այլ դրամ-դրամ կապիտալ կուտակելու մասին է։



Առաջին հայացքից ոչ մի ապօրինի բան չկա այս գործնեության մեջ․ ֆեյսբուքյան էջն առաջարկում է իրեն վաճառել օգտագործված բջջային հեռախոսները կամ փոխարինել դրանք նորերով։



Ավելի մանրամասն էջը նայելու դեպքում զուտ մեկնաբանություններից երևում է, որ օգտագործված հեռախոսները գնում են մի հինգ անգամ ավելի էժան, քան նրանց շուկայական արժեքն է (օրինակ՝ շատ քիչ օգտագործված iphone 10-ը գնահատվում է առավելագույնը 80 հազար դրամ), իսկ նոր հեռախոսները վաճառում են ավելի թանկ, քան սովորական երևանյան գներն են։



Մի կողմ թողնենք այն, որ սա արագ փողի կարիք ունեցող մարդկանց հարստահարելու միջոց է, Oragir.News-ի առաջին դիտարկման ժամանակ dramdram.am-ը որպես տեղադրության վայր նշում էր Հյուսիսային պողոտայում գտնվող Team բջջային օպերատորի գրասենյակը։

Մեր լրագրողն այցելեց բջջային օպերատորի գրասենյակ, որտեղ նրանց PR պատասխանատու Գրիշա Մելքոնյանը վստահեցրեց, որ ֆեյսբուքյան նշումը սխալմունք է, երևի, իրենք երբեք չեն համագործակցել նման կազմակերպության հետ, քանի որ իրենք ևս զբաղվում են օգտագործված ու նոր բջջային հեռախոսների առքուվաճառքով։



Հարցը, թե ինչպես կարող է մի որևէ ֆեյսբուքյան էջ նշել մի որևէ այլ էջի այնպես, որ այդ էջի ադմինիստրատորները չհասկանան ու չտեսնեն դա, մնաց անպատասխան։

Փորձեցինք տեղեկանալ Team telecom Armenia-ի հեռախոսների առքուվաճառքի գների վերաբերյալ, սակայն պարզվեց, որ բանավոր կերպով հնարավոր չէ իմանալ, կա հատուկ հավելված՝ վաճառվող հեռախոսի տվյալների լրացման համար, որտեղից էլ հնարավոր կլինի գներ իմանալ։

Փոխարենը պարզվեց, որ dramdram.am-ը տեղակայված է Team Telecom Armenia-ի հարևանությամբ՝ Mobile centre ընկերության տարածքում։



Սակայն մեր այցելությունից հետո dramdram.am-ի ֆեյսբուքյան գրառումներից անհետացավ ոչ միայն Team Telecom Armenia-ի մասին նշումը, այլև ընդհանրապես տեղադրության վայրն ընդհանրապես․ ֆեյսբուքյան էջն արդեն մոտենում և քաղաքացու մոտից տեղում է գնում օգտագործված հեռախոսը։

Այնպիսի տպավորություն է, թե Սամվել Ալեքսանյանի ու Տիգրան Ավինյանի մի հրաշալի համագործակցություն փչացավ։




Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են