Ներքին 3 տարի առաջ - 14:10 11-03-2023

«Freedom House»-ն արձանագրել է Ադրբեջանի կողմից իրականացված մի շարք հանցագործություններ ՀՀ նկատմամբ

«Freedom House» միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է Ադրբեջանի կողմից իրականացված մի շարք հանցագործություններ Հայաստանի նկատմամբ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ներկայացրել է զեկույցից հատվածներ:

Սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Շարունակվող ռազմական հակամարտության սրման հետևանքով զոհվել է մոտ 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինծառայող, երեք քաղաքացիական անձ սպանվել է, 20 զինվոր գերեվարվել է։

Պաշտոնական զեկույցները պարունակել էին հավաստի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանական զորքերը կատարել են ռազմական հանցագործություններ։ Չնայած ակտիվ մարտական գործողությունները շարունակվել են երկու օր՝ դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է։

Ադրբեջանական ուժերը շարունակաբար հարձակվել են ողջ սահմանի երկայնքով, օկուպացրել հայկական տարածքներ՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը։

2020 թվականի նոյեմբերին հրադադարից հետո ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սյունիքի մարզը Հայաստանի մյուս հատվածների հետ կապող միակ խոշոր ճանապարհի` Գորիս-Կապան մայրուղու 21 կմ տարածքը՝ բաժանելով գյուղերը և զրկելով բնակիչներին ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ 2021 թվականի նոյեմբերին ադրբեջանական ուժերը ճանապարհի երկայնքով նոր անցակետեր են կառուցել։

2022 թվականին տասնյակ հայ ռազմագերիներ կալանքի տակ են մնացել Ադրբեջանում։ Նրանցից ոմանք խոշտանգումների են ենթարկվել կալանքում գտնվելու ժամանակ։

«Կարևոր եմ համարում նման զեկույցներն իրավապաշտպան կազմակերպության կողմից, հորդորում մյուսներին լինել անկաշկանդ՝ Ադրբեջանի կողմից ոչ միայն Հայաստանի, այլև արդեն 3 ամիս շրջափակված Արցախի դեմ ցանկացած խախտման, միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարման մասին բարձրաձայնելու տեսանկյունից», - նշել է Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են