Ներքին 3 տարի առաջ - 10:00 11-03-2023

Թորոսյանը կպատժվի՞ իր ցինիկության եւ կորոնավիրուսի գումարները մսխելու համար

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տրամադրված դրամական միջոցների ենթադրյալ մսխումների գործով 11 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Երեւանի փոխքաղաքապետը, առողջապահության նախարարի խորհրդականը, «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը եւ այլն։ Ի դեպ, Oragir.News-ը պարբերաբար անդրադարձել է այս գործին՝ ներկայացնելով նաեւ իրավասու անձանց, կառույցների մեկնաբանությունները։

Մեզ հայտնի դարձավ, որ ձերբակալված անձինք հիմնականում «Մեդլայն» բ/կ-ի բժիշկներ են։ Չի բացառվում, որ ձերբակալվածների ցանկը ընդլայնվի՝ ընդգրկելով նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներին, խոսքը ոչ միայն առանձին բուժհաստատությունների ղեկավարների մասին է, այլեւ կարանտինային գոտիների ղեկավարների։

Շոուն կամաց-կամաց մոտենում է Թորոսյանի տներին։ Պատահական չէ, որ տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներում գրվում է, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Թորոսյանին մեղադրանք առաջադրելու հարցով դիմելու է խորհրդարանին։ Ու չնայած նախկին նախարարը իրեն հատուկ ցինիկությամբ էր արձագանքել այս լուրերին, ավելին՝ անպարկեշտ արտահայտություններ արել կորոնավիրուսի չարաշահումները հայտնաբերած Հաշվեքննիչ պալատի, առանձին պաշտոնյաների հասցեին, ամեն դեպքում, փաստորեն, ծուխն առանց կրակ չի լինում։

Կորոնավիրուսի գումարների յուրացման հարցով քննչական մարմիններին օգնել է նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Համենայն դեպս, նա ամեն ինչ արել է, որ ճշմարտությունը բացահայտվի եւ նախկին նախարարը պատասխանատվություն կրի, գուցե այլ պայմաններում տիկինը չաջակցեր քննությանը, սակայն Թորոսյանի հետ ունեցած հրապարակային եւ կուլիսային հակասությունները իրենցը արել են։

Ի դեպ, կորոնավիրուսի գործի շրջանակներում տասնյակ անձինք են հարցաքննվել մի քանի անգամ, բազում քննչական գործողություններ են արվել։ Հարցաքննվել է նաեւ Թորոսյանի տեղակալներից Արտյոմ Սմբատյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի տնօրեն Արման Հովակիմյանը եւ այլք։ Ասում են՝ Թորոսյանի որոշ մտերիմների դեպքում վախը մեծ դեր է խաղացել եւ իրավապահներին հետաքրքիր մանրամասներ են ներկայացրել կորոնավիրուսի գումարների ծախսման մեխանիզմներից։

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:37 Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»
20:03 Իմ հաջողություններն ու երգերը քոնն են, մամ. ինչու է լաց լինում Սիլվա Հակոբյանի մայրիկը
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
19:45 Երևանում բախվել են թիվ 4 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը․ կան վիրավորներ