Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:26 10-03-2023

Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու մասին. Վարդանյան


Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ հայ մարդը գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու մեծ պահանջ ունի: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Արցախից տեսակապով միացած «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Արցախի շրջափակումը ցույց տվեց, որ սուտ է, թե հայ մտածում է միայն ուտելու մասին, հայն ունի մեծ պահանջ գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու: Նա պետք է հավատա եւ դրա համար պիտի իմանա, որ ինքը կարեւոր է՝ որպես անձ: Դա չես կարող անել խանութները սնունդ լցնելով, կարեւոր է գաղափարը, առանց դրա ոչինչ չի ստացվելու մեզ մոտ»,- ընդգծեց Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ կա պատասխանատվություն եւ՛ զոհված զինծառայողների, եւ՛ մեր սերնդի առջեւ. «Մենք նրանց պետք է փոխանցենք ոչ թե ավտոմեքենաներ ու տներ, այլ արժանապատիվ հայկական ազգային արժեքներով կյանք»:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Վարդանյանն ասաց, որ խորհրդանշանական է այս օրը միջոցառման բացումն իրականացնելը. «Ութ տարի առաջ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրիգորյանի հետ մենք սկսեցինք Ավրորայի մեր երկարաժամկետ ճանապարհը»:

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
18:47 Լույս աշխարհ է եկել Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը. Լուսին Ալեքսանյանը որդի է ունեցել
19:37 Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»
18:53 «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ձեզ գուցե հետաքրքրի