Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:57 10-03-2023

Հայաստանի արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել միայն միասնական ուժերով․ Արտակ Ապիտոնյան

«Ապագա Հայկականը» որոշ առումով նոր փորձություն է հայկական դաշտում, եւ հուսով ենք, որ մեր ընդհանուր ջանքերով կհասնենք հաջողության։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Երեւանում անցկացվող «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, «Ապագա Հայկականը» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։

«2020 թվականի տեղի ունեցած պատերազմը եւ իրադարձությունները ստիպեցին եւս մեկ անգամ խորհել, թե մենք ինչպիսի՞ Հայաստան եւ հայություն ենք ուզում ունենալ, ինչպե՞ս ենք կառուցելու այդ Հայաստանը։ Մեր կազմակերպած բազմաթիվ քննարկումներում, ի թիվս այլ կարծիքների, հնչում էր կարեւոր մի միտք՝ Հայաստանի եւ հայության արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել միայն աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով։ Այսօր նախաձեռնությանը միացել են 110 հազար հայրենակիցներ՝ աշխարհի տարբեր երկրներից։
«Ապագա Հայկական» նախաձեռնությունը ձեւակերպել է 15 նպատակ՝ միտված Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության կայուն զարգացմանը։ Մենք այսօր բացում ենք զարգացման նոր էջ «Ապագա հայկական»-ի պատմության մեջ»,- նշեց Ապիտոնյանը։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը