Ներքին 3 տարի առաջ - 22:51 08-03-2023

Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև: