Ներքին 3 տարի առաջ - 22:37 08-03-2023

Երևան-Սևան ճանապարհին «Nissan X-Trail»-ը շրջվել է

Մարտի 8-ին, ժամը 21:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։