Արտաքին 3 տարի առաջ - 20:00 08-03-2023

Բախմուտն ի վերջո կարող է ընկնել՝ մոտակա մի քանի օրվա ընթացքում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի բացառում, որ ուկրաինական զորքերն առաջիկայում ստիպված կլինեն լքել Բախմուտ քաղաքը։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է Ստոկհոլմում կայացած ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ ունեցած զրույցում։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ ռուսական կողմը Բախմուտը գրավելու ընթացքում մեծ կորուստներ են կրում։

«Այն, ինչ որակապես պակասում է Ռուսաստանին, նրանք փորձում են փոխհատուցել քանակապես։ Նրանք մեծ կորուստներ են կրել։ Բայց միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ Բախմուտն ի վերջո կարող է ընկնել՝ մոտակա մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կշարունակեն պաշտպանել քաղաքը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին շաբաթներ առաջ առաջարկել է զորքերը դուրս բերել Բախմուտից, սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկին դեմ է նման որոշմանը, ինչը նրանց միջև լուրջ տարաձայնություններ է առաջացրել։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին