Արտաքին 3 տարի առաջ - 16:30 20-02-2023

Աշխարհն ակնկալում էր, որ Կիևը կամ նույնիսկ ողջ Ուկրաինան կարող է ընկնել. Բայդենը Զելենսկուն խոստանում է Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ուկրաինան հաջողության է հասել պատերազմում՝ հակառակ բոլոր ակնկալիքներին։ Ինչպես փոխանցում է «Reuters» լրատվական գործակալությունը, այս մասին Բայդենն ասել է Կիև կատարած իր անակնկալ այցի ժամանակ։

«Սա Եվրոպայում վերջին երեք քառորդ դարի ամենամեծ ցամաքային պատերազմն է։ Եվ դա քեզ հաջողվեց՝ հակառակ բոլոր ակնկալիքների, բացի քո սեփականից։ Եվ ես վստահ եմ, որ դուք կշարունակեք հաղթել»,- հայտարարել է Բայդենը։

Բայդենը միևնույն ժամանակ նշել է, որ Ուկրաինային աջակցող միջազգային կոալիցիայի ստեղծումը հսկայական մարտահրավեր է Վաշինգտոնի համար։ Նրա խոսքով՝ ամերիկյան ժողովուրդը գիտի, որ անզուսպ ագրեսիան սպառնալիք է բոլորի համար:

«Աշխարհի ամենաուժեղ տնտեսությունները միավորվել են՝ կտրելու ռուսական տնտեսության արյունը: Միասին մենք հավաքել ենք 700 տանկ և հազարավոր զրահատեխնիկա, հազար հրետանային համակարգ և ավելի քան 2 միլիոն հրետանային զինամթերք, ավելի քան 50 հրթիռային համակարգ, հակաօդային պաշտպանության համակարգեր», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը հիշեցրել է նաև մեկ տարի առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետո ունեցած զրույցը, երբ վերջինս խնդրեց հավաքել համաշխարհային առաջնորդներին՝ Կիևին օգնելու համար։

«Մեկ տարի առաջ, երբ մենք հեռախոսով խոսեցինք, ես ձեզ հարցրեցի, պարոն նախագահ ինչպե՞ս կարող եմ օգնել ձեզ, իսկ դուք պատասխանեցիք, ես մեջբերեմ. «Հավաքեք աշխարհի առաջնորդներին Ուկրաինային աջակցելու համար, խնդրեք նրանց աջակցել Ուկրաինային»: Եվ դու ասացիր, որ չգիտես, թե արդյոք մենք երբևէ կարող ենք նորից խոսել: Այդ մութ գիշերը մեկ տարի առաջ էր, երբ աշխարհն ակնկալում էր, որ Կիևը կամ նույնիսկ ողջ Ուկրաինան կարող է ընկնել: Սակայն մեկ տարի անց Կիևը կանգնած է, իսկ Ուկրաինան կանգնած է, ժողովրդավարությունը կանգնած է։ Ամերիկան ​​ձեր կողքին է, իսկ աշխարհը՝ ձեր կողքին»,- ասել է Ամերիկայի նախագահը։

Բայդենն իր ելույթում հավելել է, որ Ուկրաինան կստանա ևս 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, որի մասին կհայտարարվի փետրվարի 21-ին։
Նրա խոսքով՝ նոր փաթեթը կներառի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք արդեն օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից հատուկ գործողության գոտում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի