Ներքին 3 տարի առաջ - 22:22 07-03-2023

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 3-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ը 5-7 աստիճանով կբարձրանա:

Երևան քաղաքում մարտի 8-ին, 9-ի գիշերը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ի ցերեկը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև: