Ներքին 3 տարի առաջ - 21:18 07-03-2023

Հայաստանը ներկայացված է ITB զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը այս օրերին կներկայացվի Բեռլինի ITB խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսում։

Շուրջ 24 ընկերություններ կներկայացնեն իրենց զբոսաշրջային փաթեթները և կձևավորեն համագործակցության նոր շրջանակներ։

Ցուցահանդեսի նախօրեին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին, մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Ֆլորա Աթոյանին, ինչպես նաև Հայաստանից ժամանած զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին:

Նույն օրը դեսպան Վիկտոր Ենգիբարյանը ներկա է գտնվել նաև Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: