Ներքին 3 տարի առաջ - 13:50 07-03-2023

ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղի դեպի Մոսկվա, մի՛ նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ․ Շարմազանով

Ես ինքս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով եմ և մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության շեշտադրումը պետք է անի նախ և առաջ դեպի Մոսկվա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Միաժամանակ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Պեկինի ու Թեհրանի հետ, բայց հիմնական ռազմավարական դաշնակիցը պետք է շարունակի մնալ Ռուսաստանը, սա չի քննարկվում, որովհետև Մոսկվայի այլընտրանքը Անկարան է։ Մի նայեք, որ Մոսկվան ու Անկարան այսօր ունեն որոշակի հարաբերություններ, այդ հարաբերություններից ավելի շատ ունեն հակասություններ։ Կամ Ռուսաստանը մեղավոր չէ, որ Նիկոլը իրենց գցել է, կամ Նիկոլը այսօր իշխանության է։

Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության բացառապես պաշտոնական Մոսկվայի բարեհաճության արդյունքում, բունկերում պախկվել էր, ո՞ւր էր Նիկոլը։ Պատահական չէ, որ ընտրվելուց հետո, երբ գնաց Մոսկվա, Վլադիմիր Պուտինը իրեն չշնորհավորեց, այլ ասաց հուսով եմ՝ տվածդ խոստումները կկատարես»,- ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ Հայաստանի դաշնակից ու գործընկեր երկրները լուրջ չեն վերաբերվում Հայաստանին, ինչն անդրադառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի