Ներքին 3 տարի առաջ - 18:29 06-03-2023

Թուրք-ադրբեջանական պահանջները չեն դադարելու այնքան ժամանակ, որքան Արցախում հայեր կան

«Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունները, ավելի ճիշտ՝ մեղադրանքները՝ ուղղված հայկական կողմին, անգամ մեկնաբանության արժանի չեն»։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Հաշվի առնելով, որ հենց ադրբեջանական կողմն է նախաձեռնողն ու ադրբեջանական կողմն է անօրինաբար շրջափակել Արցախը, շուտով արդեն 3 ամիսը կլրանա, այդ հայտարարությունները մեկնաբանելը նույնկերպ անիմաստ է, ինչպես օրինակ՝ մեկնաբանելը Նիկոլ Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները։ Դրանք սովորաբար ստի, կիսաճշմարտությունների այլոց վրա մեղքեր բարդելու, ստանդարտ գործիքակազմ են»,- ասաց նա։

Անդրադառնալով անցակետ ստեղծելու վերաբերյալ ադրբեջանական պահանջին՝ Վրթանեսյանը հայտարարեց, որ դրա կատարումը նոր պահանջներ է ծնելու։

«Նրանք չեն սահմանափակվելու այնքան ժամանակ, որքան հայեր կան Արցախի տարածքում, իսկ եթե իրենց հեռահար պլաններից խոսենք, ապա ընդհանրապես, տարածաշրջանում։ Այսինքն, իրենց նպատակը հայերին այս տարածաշրջանից վերացնելն է։ Թե ինչ ճանապարհով ու ինչպես դա կանեն, այլ հարց է»,- ասաց նա։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։ Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը