Ներքին 3 տարի առաջ - 09:36 06-03-2023

Կարմրուկի համաճարակը և դասեր չքաղող իշխանությունը. առաջին վարակվածը բուժքույր է, ով որոշել է թաքուն պահել

Վերջին օրերին կարմրուկի մասին տրվող կցկտուր տեղեկությունները դարձել են հասարակական օրակարգի թեմա։

Կորոնավիրուսից մի կերպ «փրկված» մեր հայրենակիցների աչքը լավ վախեցած է բոլոր վիրուսներից։

Փոխարենը իշխանությունը դասեր չի քաղել հանրության հետ հաղորդակցվելու նախորդ՝ տապալված փորձից։ Այս օրերին ևս կարմրուկի աճող դեպքերի մասին տեղեկությունը շատ կցկտուր է։ Զրո տեղեկություն վարակվածների տարիքի, վայրի մասին, ինչը շատ կարևոր է։

Ու թեև հանրությունն այս օրերին զանազան հարցադրումներով, մեկնաբանություններով փորձում է որևէ տեղեկություն ստանալ, զգուշանալ, կանխել վարակվելը, սակայն ապարդյուն։ Պետական մարմինները բավարարվում են միայն թիվ նշելով և շեշտելով, որ վարակվածները պատվաստված չեն։

Իսկ ինչ անեն մյուս չպատվաստվածները, այն երեխաները, որոնց պատվաստման տարիքը դեռ չի լրացել, նրանք, որոնք մեկ դեղաչափ են ստացել կամ հակացուցում ունեն պատվաստման․․․այս հարցերը բաց են մնում. չէ՞ որ Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են, համապատասխան պաշտոնյաները հասցրին weekend-ը խուճապային դարձնել և վերջ։

Եվ քանի դեռ պետական մակարդակով ինֆորմացիոն վակուում է, այս բացը լրացնում են մարդիկ՝ տարատեսակ աղբյուրներով ճշտելով և տարածելով տեղեկություններ։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վարակի աղբյուրը եղել է մի բուժաշխատող, ով աշխատում է մանկական մասնավոր հիվանդանոցներից մեկում։ Միջին տարիքի բուժքույրը ապրում է Ավան վարչական շրջանում։ Նա հրաժարվել է հոսպիտալացվելուց, քանի որ, ըստ տեղեկությունների` դուստրը բանկում է աշխատում և մտավախություն ունի, որ աշխատանքից կազատեն վերջինիս։

Ահա այն տեղեկությունները, որ բերնեբերան փոխանցում են մարդիկ այս օրերին՝ լցնելով ինֆորմացիոն վակուումը, թե դրանք որքանով են ճիշտ կամ չափազանցված՝ հայտնի չէ, բայց, համենայն դեպս, ինֆորմացիան խառնաշփոթ և խուճապ չստեղծելու համար առաջինը ԱՆ-ն պետք է պատշաճ տեղեկացներ վարակի աղբյուրի և դեպքերի մասին։

Նշենք, որ երեկվա դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը:

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին