Ներքին 3 տարի առաջ - 14:23 03-03-2023

Սատկելու ես․ մանրամասներ հայտնի ազատամարտիկի նկատմամբ մահափորձից

Երեկ՝ մարտի 2-ին, մահափորձ է եղել «Խաչակիրներ» լեգենդար ջոկատի փոխհրամանատար (հրամանատար Կարո Քահքեջյան՝ Սպիտակ արջ), Արցախյան առաջին պատերազմի հայտնի ազատամարտիկներից Շահե Աճեմյանի հանդեպ։

Դիմակավորված անձինք Արզումանյան-Շինարարներ խաչմերուկում հարձակվել են ազատամարտիկի վրա, փայտերով հարվածներ են հասցրել։ Հարվածները եղել են հետևից։

Oragir․News-ի հետ զրույցում Շահե Աճեմյանը պատմեց․ «Փայտով սկսեցին խփել գլխիս, խանութ էի գնում։ Ես արագ կողմնորոշվեցի ու պտտվելով խփեցի մեկի դեմքին՝ ընկավ գետնին։ Մոտս փոքր դանակ կար, պաշտպանվելու համար հանեցի, սրանք փախան․․․»։

Ազատամարտիկը համոզված է, որ իր սուր քննադատությունների համար որոշ ուժեր որոշել են պատժել իրեն։

«Հայ են, թե՞ թուրք դեռ չգիտեմ»,- ասում է։

Վնասվածքներ ստացած ազատամարտիկը տուն հասնելուն պես զանգ է ստացել․ «Անծանոթ համարից էր, ասեց՝ սատկելու ես․․․։ Հայոյեցի ու անջատվեց»։

Շահե Աճեմյանը ոստիկանություն չի դիմի՝ չի վստահում․ «Ես ինձ վատ վիճակի մեջ գցեմ, որ տանեն, բերեն ու ոչ մի արդյունք չտա, նիկոլական ոստիկանությանը չեմ վստահում»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան