Ներքին 3 տարի առաջ - 22:13 01-03-2023

КамАЗ-ը բախվել է վրացական համարանիշով մեքենային, ապա կոտրել գազատար խողովակները․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Հովիկ Վ.-ն, իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, Դիմիտրով գյուղի սկզբնամասում, բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ 38-ամյա Գարիկ Մ.-ի վարած վրացական համարանիշներով Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Բախումից հետո КамАЗ-ը առաջ է ընթացել, հարվածել գազատար խողովակին, կոտրել այն ու մի քանի երկաթե սյուներ և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Գարիկ Մ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում