Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:14 01-03-2023

Հայրենասիրություն բառը շատ ենք «մաշացրել». կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում. Փաշինյան

Բազմիցս ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, և մենք որևէ կերպ այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

«Բացահայտումները կշարունակվեն այնքան, ինչքան դրանք տեղի ունենան: Ինչ վերաբերում է ընդդիմության հրապարակած փաստերին, այդ փաստերով էլ հետաքրքրվում են իրավապահ մարմինները և պետք է վստահեցնեմ, որ չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանա: Համակարգայինի ամենակարևոր բանը հենց դա է։

Կոռուպցիան առաջին հերթին կապվում է պետական կառավարման ՏԻՄ-երի, դատական համակարգերի հետ: Էստեղ իմ դիրքորոշումը եղել ու շարունակում է մնալ շատ հստակ, որ հանրային ոլորտում և դատական համակարգում աշխատավարձերի էական բարձրացում պետք է տեղի ունենա: Չի լինում, որ մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, ասենք, որ պետական մարմինները թող որակյալ ծառայություններ մատուցեն, և ասենք, որ, օրինակ, նախարարություններում պետք է լինի 90 կամ 110 հազար դրամով աշխատող մասնագետ: Մյուս կողմից էլ մենք ակնկալենք, որ գործերը արագ, լավ որակով ընթանան»,-ասաց վարչապետը:

Բագրատյանը արձագանքելով՝ հետաքրքիր մեջբերում արեց, որ կոռուպցիայի դեմ ամենաուժեղ հակաթույնը հայրենասիրությունն է։ Մեջբերմանն ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այդ դեքպում թմրամիջոցների դեմ պայքարում էլ ամենաարդյունավետ միջոցը հայրենասիրությունն է. «Ընդհանրապես, մեր իրականության մեջ մենք հայրենասիրություն բառը շատ ենք մաշացրել: Ով ինչ անում է, հայրենասիրություն է: Ոչ մեկը չի ասում՝ գիտե՞ք, ես հայրենասեր չեմ: Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում: Երկար տարիներ Հայաստանի կոռուպցիան բացատրվում էր նրանով, որ բանակ ենք պահում, առաջնագիծ, զենք-զինամթերք և այլն: Հետո տեսանք՝ ինչ է լինում: Ես կառաջարկեի ոչ թե հայրենսիրության վրա հույս չդնել, այլ եկեք հասկանանք, թե հայրենասիրության ինչ բանաձև է ներդրված մեր գիտակցության մեջ: Հայրենասիրության այն բանաձևերը, որ մեր գիտակցության մեջ ներդրված են, ընդհակառակը, հակառակի մասին են, որովհետև ինձ համար հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացումը շատ կարևոր է: Որովհետև ոմանք հանուն հայրենիքի և ընդդեմ պետության են, կարող է պարզվի, որ սա մեր մտածողության մեջ անկյունաքարային նշանակություն ունի:

Ինձ համար ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունենք, քրեական մտածողությունն է, մենք չենք էլ նկատում, մեզ թվում է, որ դա միայն համապատասխան շրջանակների մոտ է; Ոչ, դա համատարած երևույթ է, որը բարեբախտաբար երիտասարդության շրջանում նվազում է: Բայց քրեական մտածողությունից ավելի պարարտ հող կոռուպցիայի ու հանցավորության համար ուղղակի չկա: Մեր ռազմավարական թիրախը քրեական մտածելակերպը պետք է լինի, մենք դրանից պետք է անցում կատարենք դեպի օրենքի նկատմամբ և օրենքի վրա հիմնված հարաբերություններ: Դա է ճիշտ տարբերակը»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել