Ներքին 3 տարի առաջ - 14:22 01-03-2023

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ՌԴ-ի միջնորդությամբ

Բերձորի միջանցքով մեքենաների անխափան երթևեկությունը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը քննարկվել է այսօր՝ Ադրբեջանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է տելեգրամյան Re:public of Artsakh ալիքը։

Կողմերը քննարկել են նաև էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարման հարցերը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոն և Կաշեն հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի հնարավորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության թուլացման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24–ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում էր կայացել։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:
Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը մասնակցել է Արայիկ Հարությունյանը. աղբյուր

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել