Ներքին 3 տարի առաջ - 10:34 01-03-2023

Արդյոք ԵՊՀ ռեկտորը պատրաստվում է հեղափոխության

Արդեն մի քանի ամիս է Երևանի քաղաքապետարանի կայք էջում Հանրային հավաքների ծանուցում բաժնում ոմն քաղաքացի Հովհաննես Հովհաննիսյան գրեթե ամեն օր ներկայացում է իրազեկում հավաք կամ երթ անցկացնելու մասին։

Գրեթե միշտ հավաքների վայր ու երթերի ուղի են նշվում Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոցը կամ Մատենադարանին հարող տարածք - Մաշտոցի պողոտա – Սայաթ Նովայի փողոցը։

Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե ով կարող է լինել Հովհաննես Հովհաննիսյանը, ով գրեթե ամեն օր հրավիրում է հավաքի ու պատրաստվում է հեղափոխություն իրականացնել։

Հանրային գործիչներից այդ անուն-ազգանունով համացանցում որոնմամբ գտանք մի փիլիսոփա, մի բժիշկ, մի բանաստեղծ ու ԵՊՀ ռեկտորին։

Փիլիսոփան և բժիշկը քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ երբեք չեն ներկայացրել։
Բանաստեղծը դժվար կարողանար ողջերի հավաք հրավիրել այն պարզ պատճառով, որ մահացել է դեռ 1929 թ-ին։

Միակ հանրային գործիչը, ով հեղափոխական անցյալ ու քաղաքական հավակնություններ ունի, ԵՊՀ ռեկտորն է։ Ուստի մնում է գուշակել, թե արդյոք ԵՊՀ ռեկտորը պատրաստվում է հեղափոխության։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել