Դարձ ի շրջանս յուր․ Հերմինե Հարությունյանը վերադառնում է ԿԸՀ
copy image url

Դարձ ի շրջանս յուր․ Հերմինե Հարությունյանը վերադառնում է ԿԸՀ

Ներքին 2 տարի առաջ - 09:56 01-03-2023
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հերմինե Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնից։

Մեզ հայտնի դարձավ, որ Հարությունյանը վերադառնում է ԿԸՀ, սակայն ոչ թե մամուլի քարտուղարի պաշտոնին, այլ Արտաքին կապերի վարչության պետ։

Հիշեցնենք, որ Հերմինե Հարությունյանը մինչ այդ զբաղեցնում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի պաշտոնը։