Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:41 28-02-2023

ԱԱԾ-ում պետք է բացառել զարտուղի ճանապարհով ատեստավորում անցնելը. Արսեն Թորոսյան

ԱԺ հերթաան նիստում քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, դիմելով ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, հարցրեց․ «Ինչպե՞ս եք երաշխավորելու, որ ատեստավորումն անաչառ ու թափանցիկ է լինելու, ինչպե՞ս եք անաչառությունն ապահովելու, որովհետև արատավոր պրակտիկա կա, որ երբեմն զարտուղի ճանապարհներով են փորձում ատեստավորումն անցնել։ Բարեկամական կապերը շատ են, ծնողն ու երեխան հաճախ նույն տեղում են աշխատում»։

Ի պատասխան Անդրանիկ Սիմոնյանն ասաց․ «Պրոցեսի նկատմամբ լրջության մասին խոսում այն հանգամանքը, որ ատեստավորման մեկ հանձնաժողով է ստեղծվելու, ԱԱԾ տնօրենն է անձամբ գլխավորելու։ Կազմում լինելու են նաև տեղակալները։ Սա լուրջ շեշտադրում է։ Ինչ վերաբերում է գործընթացին, ատեստավորումը լինելու է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց։ Առաջինում քսան հարց կա։ 17-ին ճիշտ պատասխանելու դեպքում անցնելու են հարցազրույցին։ Որոշ ծառայողների դեպքում կա նաև մարտական-ֆիզիկական պատրաստվածության ստուգարք»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց