Ներքին 3 տարի առաջ - 20:28 27-02-2023

Երբևէ չեմ մտածել, որ Ռուբեն Վարդանյանը կարող է որևէ դավաճանական քայլ կատարել․ Կարինե Ավանեսյան

«Արցախում տիրող իրավիճակը շատ բարդ է։ Ես ինքս, լինելով արցախի ծնունդ, արմատներով արցախցի, հույս ունեմ, որ արցախցու կամքը երբեք չի կոտրվի։ Արցախցին պինդ կանգնած է իր հողի վրա և միշտ պատրաստ է մինչև վերջ պայքարելու հանուն հայրենիքի։ Երբեք չեմ հավատա, որ արցախցին լքի իր հայրենիքն, իր երկիրը, հողն ու ջուրը»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Արեգակ» հաշմանդամ երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների աջակցություն ՀԿ նախագահ Կարինե Ավանեսյանը։

Անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի` պաշտոնից ազատման թեմային՝ Կարինե Ավանեսյանը ասաց․ «Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանին․ Ռուբեն Վարդանյանը, թողնելով իր հարմարավետ կյանքը, եկել է Արցախ, որպեսզի միաբանվեն և միասնական լինեն բոլոր արցախցիները։ Ես ինքս ողջունում եմ այս քայլը և երբևէ չեմ մտածել, որ նա կարող է որևէ դավաճանական քայլ կատարել՝ հայրենիքի, Արցախի, սփյուռքի և հայ ազգի հանդեպ»։

Նա հավաստեց, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը քաղաքական ենթատեքստ ունի․ «Ռուբեն Վարդանյանը բոլոր հարցերին պատրաստ եկել է Արցախ և բոլոր հարցերին պատասխանում է հստակ»։

Կարինե Ավանեսյանը վստահեցնում է՝ երբևիցե Արցախը չի հայաթափվելու։ Արցախը պետք է մնա կանգուն, պետք է մնա հայկական։ Արցախցին պետք է իր հողի վրա ամուր կանգնած լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան