Մամուլ 3 տարի առաջ - 08:33 25-02-2023

Մինչ պետնախարարի պաշտոնում նշանակվելը, Վարդանյանը Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ունեցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, ամեն ինչի համար, չնայած իսկապես մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք, կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք». սրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերն են, որոնք նա ասել է Արցախի կառավարության նիստի ժամանակ: Այդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց Վարդանյանին պաշտոնից ազատելու իր որոշման մասին:

Եվ, ահա, Վարդանյանի՝ Արցախում մնալու մասին հայտարարությունը շատերի կողմից դիտվեց բացառիկ հերոսություն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում մնալու Վարդանյանի պատճառները բոլորովին այլ են. դեռ նախորդ տարվանից էր պարզ, որ Արցախում պաշտոն ստանալուց հետո Ռուբեն Վարդանյանը Հայաստան չի գալու: Բանն այն է՝ ըստ Արցախում տարածված լուրերի՝ Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարար դառնալու ժամանակ միջնորդավորված ձեւով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ Ռուբեն Վարդանյանը չպետք է հաստատվի Հայաստանում, մասնակցի քաղաքական գործընթացներին եւ չպետք է հավակնի որեւէ պաշտոնի:

Ահա այս պատճառով էլ անգամ պաշտոնից ազատվելուց հետո նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կշարունակի բնակվել Արցախում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան