Արտաքին 3 տարի առաջ - 18:40 24-02-2023

Ադրբեջանը ձգտում է խաղաղություն և կարգավորում հաստատել, «Հայաստանը գերադասել է շարունակել ագրեսիվ քաղաքականությունը». Բայրամովը կրկին մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում խաղաղություն և կարգավորում հաստատել՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության 31-րդ տարելիցին» նվիրված միջոցառման ժամանակ։

Բայրամովը պնդել է, թե, իբր, Հայաստանը գերադասել է շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը՝ կանխելով կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ եթե ​​Հայաստանն իսկապես ցանկանում է հասնել խաղաղության, ապա պետք է ուղղի իր ընթացքը։

Վերջինս նշել է, թե ադրբեջանական կողմի ջանքերը կօգնեն վերջ դնել «Խոջալուի հանցագործությունների և այլ վայրագությունների անպատժելիությանը, որոնք իրականացվել են Ադրբեջանի դեմ ագրեսիայի ժամանակ»։ Նա ասել է, որ Ադրբեջանն արդարության կոչ է անում, այլ ոչ թե վրեժի, իսկ կայուն խաղաղությունն անհնար է առանց արդարության։

«Պատասխանատվությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հաշտեցման ճանապարհի անհրաժեշտ տարրն է։ Խոջալուն մեր ազգային վիշտն է։ Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերին, իսկ Խոջալուն ապացույցն է այն բանի, որ ոչինչ չի կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի ոգին»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի գլխավոր դիվանագետը նաև նշել է, թե, իբր, «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը շարունակել է մարդկության դեմ իր հանցագործությունները»։ Վերջինս պնդել է, որ «գնդակոծելով Գյանջայի, Բարդայի և Թերթերի շրջանների խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները, որոնք հեռու էին գտնվում առաջնագծից, Հայաստանը 2020 թվականին իրականացրել է նույն ռազմական հանցագործությունները, որոնք կատարել էր 1992 թվականին»։

Նա պնդել է, որ «Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների պատասխանատվությունն այդ հանցագործություններում ճանաչվել և փաստագրվել է մի շարք անկախ միջազգային աղբյուրների կողմից»:

«Բայց այս անգամ նա օգտագործեց կասետային ռումբեր, մահաբեր զենքեր, այդ թվում՝ հրթիռային համակարգեր, որպեսզի ավելի շատ քաղաքացիական զոհեր լինեն: Այդ հանցագործություններում Հայաստանի և նրա նախկին ու ներկա ղեկավարության պատասխանատվությունը ճանաչվել և փաստագրվել է մի շարք անկախ միջազգային աղբյուրների կողմից: Ցավոք սրտի, Խոջալուում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում հանցագործություններ կատարած անձինք դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ հայկական կողմը երբեք Իվանյան (Խոջալու) բնակավայրում, կամ առհասարակ որևէ այլ տեղ խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումներ, կամ առավել ևս ցեղասպանություն չի իրականացրել։ Իվանյան բնակավայրն ազատագրելու ժամանակ հայկական կողմը խաղաղ բնակչության համար միջանցք է թողել, իսկ Հայաստանին վերագրվող ցեղասպանությունն իրականացվել է ադրբեջանցի ազգայնականների կողմից՝ իշխանության գալու համար, ինչի մասին խոստովանել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։




Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի

Ձեզ գուցե հետաքրքրի