Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 23-02-2023

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը տեղյակ չէ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին. Ադրբեջանը Լյուքսեմբուրգին մեղադրում է հայկական քարոզչական թեզերը տարածելու մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Յան Ասելբորնի հայտարարությանը, որով վերջինս Ադրբեջանին կոչ էր արել Լաչինի միջանցքում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, որ «Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը տեղյակ չէ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին»։ Հայտարարության համաձայն՝ «Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հայտարարությունը չի համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին և բացարձակապես անհիմն է»։

Բացի այդ Բաքուն Լյուքսեմբուրգին մեղադրել է Հայաստանի քարոզչական թեզերը տարածելու մեջ։

«Կարծես թե լյուքսեմբուրգյան կողմը, ինչպես նախկինում, դեռևս չի հրաժարվել հայկական կողմի կեղծ քարոզչությունն արտացոլող թեզերի կիրառման պրակտիկայից։ Մենք կրկնում ենք, որ նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել Լաչինի միջանցքում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի