Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:50 07-03-2023

Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական կողմին մեղադրում է կեղծ տեղեկություններ տարածելու մեջ և Հայաստանին ուղղված սպառնալիքներ հնչեցնում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է ռուսական կողմին՝ մարտի 5-ին Շուշիին հարակից տարածքում տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ «կեղծ տեղեկություններ տարածելու մեջ»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն աղավաղել է փաստերը և իր տեղեկագրում տարածել ոչ ստույգ տեղեկություն զինված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել կիրակի, մարտի 5-ին, Խանքենդի-Խալֆալի-Թուրշսու ճանապարհին։ Մարտի 5-ին օպերատիվ տեղեկատվության հիման վրա Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները նախաձեռնել են հայկական զորամասերի, որոնք անօրինական ռազմական փոխադրումներ են կատարում Հայաստանից, մեքենան կանգնեցնելու և ստուգելու փորձ»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ մեքենային մոտենալիս ադրբեջանցի զինվորականների դեմ ավտոմատ զենքից կրակ է բացվել մեքենայում գտնվող հայ զինվածառայողների կողմից, ինչի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ «Այդ հայ զինծառայողներին, որոնք զենք ու զինամթերքով էին զինված, որպես միլիցիայի աշխատակիցներ ներկայացնելը, որոնք «անձնագրային-վիզային ծառայություն էին իրականացնում, ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծավորություն»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելու և միջադեպի հետևանքով վիրավորված զինծառայողներին տարհանելու վերաբերյալ տարածված տեղեկությունը չի համաատասխանում իրականությանը։ Հայտարարության համաձայն՝ սպանված և վիրավորված ադրբեջանցի զինծառյողների տարհանումը իրականացվել է ադրբջանցի զինվորականների կողմից։

Բացի այդ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը հերթական անգամ մեղադել է Հայաստանին՝ Արցախի պաշտպանության բանակին (Բաքուն Արցախի ՊԲ-ն համարում է անօրինական զինված խմբավորումներ-խմբ) զենք, զինամթերք և զինտեխնիկա մատակարարելու և Արցախ զինվորականներ ուղարկելու մեջ։ Այս համատեքստում Բաքուն պնդել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է կատարի իր պարտավորությունները:

«Եվս մեկ անգամ նախազգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք պետք է մեկընդմիշտ դադարեցվի և հայկական զորքերը ամբողջությամբ դուրս բերվեն այնտեղից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայկական ապօրինի զինված կազմավորումներին զինաթափելու և վնասազերծելու համար՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանական կողմը «Հայաստանի նման գործողությունները» որակել է որպես ռազմական ագրեսիայի շարունակություն: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշպանական գերատեսչությունն ընդգծել է Լաչինի ճանապարհին վերահսկողության ռեժիմ ապահովելու անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան