Ներքին 3 տարի առաջ - 13:39 23-02-2023

Սամվել Բաբայան․ 44, 44, էստի համեցեք

Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Սամվել Բաբայանն արդեն տևական ժամանակ է՝ հարմար պաշտոն է փնտրում։

44-օրյա պատերազմից հետո նա հայտ էր ներկայացրել Պաշտպանության նախարար դառնալու համար, բայց պարզվեց, որ միայն Նիկոլ Փաշինյանի վրա հույս դնել չի կարելի, որովհետև Հայաստանի վարչապետը իր «հիվանդ ոչխարին» գերադասեց ուրիշի «առողջ գայլից»։

Դրանից հետո նախկին լեգենդը սկսեց մի քիչ քննադատել գործող իշխանություններին։ Բայց հին հայկական ժողովրդական՝ «կուզի, կուզի, հետո կանցնի» մեթոդը Սամվել Բաբայանի պարագայում չգործեց։

Պաշտոն ունենալու ցանկությունը ոչ մի կերպ չի անցնում։ Եվ պարոն Բաբայանը որոշեց, որ չեղած տեղից կաղամբն էլ է միրգ ու այժմ փորձում է աթոռ զբաղեցնել Արցախում։

Oragir.News-ի տեղեկություններով, Սամվել Բաբայանը, տեսնելով, թե ինչ վճռորոշ նշանակություն ունի Արցախում Իլհամ Ալիևի խոսքը, մասնավորապես, թե ինչպես է իր պահանջով պաշտոնից հեռացվում Ռուբեն Վարդանյանը, որոշել է հենց նրա միջամտությամբ ստանալ նոր պաշտոն։

Հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ լեգենդար 44 ազդականչի հեղինակը բացահայտ ադրբեջանական թեզեր է պաշտպանում, օրինակ՝ հայտարարում է, որ Արցախ գնալու համար հարյուրավեր ճանապարհներ կան, այսինքն՝ ստացվում է, որ ադրբեջանական այն պնդումը, թե Արցախը շրջափակված չէ, ճիշտ է։

Կամ Սամվել Բաբայանը հայտարարում է, թե ինչ տարբերություն, թե ով է ներդրումներ անում Կաշենում՝ անգլիացիները, ադրբեջանցիները, թե թուրքերը, կարևորն այն է, որ հանքավայրը աշխատի, և արցախցիները աշխատատեղ ունենան։

Մոտ քսան տարի առաջ, ամփոփելով Առաջին պատերազմից իր հուշերը, Սամվել Բաբայանը գրել էր, որ պատերազմի ժամանակ ինքը ուներ երեք թշնամի՝ Ադրբեջանի իշխանությունները, Արցախի իշխանությունները և Հայաստանի իշխանությունները, կարելի է ենթադրել, որ Սամվել Բաբայանը ձգտում է այլևս թշնամի չունենալու ճիշտ ռազմավարությանը։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա