Խոսք Արտաքին 3 տարի առաջ - 20:31 22-02-2023

Մենք անարդյունավետ ենք համարում բանակցային գործընթացի սառեցումը. Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսել բանակցությունները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել համատեղ աշխատանքը՝ հնարավորինս արագ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյան ճեպազրույցի ժամանակ։

«Մենք կոչ ենք անում Բաքվի և Երևանի մեր գործընկերներին հնարավորինս արագ վերսկսել ռիթմիկ համատեղ աշխատանքը երկկողմ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր բնագավառում»,- ասել է նա։

Զախարովան շեշտել է՝ Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ բանակցությունների նոր փուլերը կազմակերպելու համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպնության նախարարությունը և Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը, արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ, եռանդուն ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: Նա ուշադրությւն է հրավիրել այն բանին, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ավելի քան 2,5 տոննա մարդասիրական ապրանքներ են առաքվել տարածաշրջան, յոթ մարդասիրական ակցիա է իրականացվել 88 բնակավայրերում, օգնություն է ստացել ավելի քան 8000 երեխա և 800 անապահով ընտանիք։

Վերջինս նշում է, որ Մոսկվան, Բաքվի և Երևանի հետ երկխոսելով, շարունակում է փոխընդունելի լուծումների որոնումը, որոնք կօգնեն վերականգնել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը և կբարելավեն հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություններին համապատասխան։

«Անկախ նրանից, թե որքան լարված է իրավիճակը տարածաշրջանում, մենք անաարդյունավետ ենք համարում այս պատրվակով բանակցային գործընթացների սառեցումը։ Մենք կշարունակենք անել հնարավորը քաղաքացիական հասարակության, փորձագիտական ​​շրջանակների, կրոնական գործիչների միջև կապեր հաստատելու և երկխոսություն սկսելու համար»,- եզրափակել է նա։




Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան