Ներքին 1 տարի առաջ - 19:20 03-03-2025

USAID-ն հասցրել է 110 մլն դոլար փոխանցել Հայաստանին՝ մինչև բյուջեի սառեցումը

2024 թվականին Հայաստանը USAID-ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից նախատեսված 250 մլն դոլարի փոխարեն փաստացի ստացել է 110 մլն դոլար, որը տրամադրվել էր ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման շրջանակներում։

Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը պատասխանել էր ՀՀ ԱԳՆ-Ն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել էին նոր համաձայնագիր, որով՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացմանն ուղղված դրամաշնորհային փաթեթի շեմը գրեթե կրկնապատկվել էր՝ 120 մլն դոլարից հասնելով 250 մլն դոլարի։

Ծրագրերի ուղղությունները զգալիորեն ընդլայնվել էին։ Սակայն ԱԳՆ-ն նշել է, որ Պետդեպարտամենտի և USAID-ի բոլոր ծրագրերը ներկայումս սառեցված են, և գերատեսչությունն այլևս չունի համատեղ նախագծեր գործակալության հետ։

ԱԳՆ-ն նաև պարզաբանել է, որ 2024 թվականի դրությամբ 250 մլն դոլարից հատկացվել է 110 մլն դոլար, որի շուրջ 49 մլն դոլարը ուղղվել է «Ժողովրդավարական անցման խթանմանը»։ Այս նախաձեռնության շրջանակում իրականացվել է նաև 5 ծրագիր` օրենքի գերակայություն և մարդու իրավունքների վերաբերյալ, որը հազմել է 6.6 մլն դոլար, լավ կառավարում՝ շուրջ 18.9 մլն դոլար, քաղաքական մրցակցության և փոխհամաձայնության ձևավորում՝ շուրջ 8 մլն դոլար, քաղաքացիական հասարակություն և լրատվամիջոցներ շուրջ 13.6 մլն դոլար, և մարդասիրական օգնություն շուրջ 1մլն դոլար։

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը USAID-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որն իր հերթին Կոնգրեսին հայտնել է արտաքին օգնության քաղաքականության վերանայման մասին։

Միևնույն ժամանակ՝ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը USAID-ն որակել է որպես «հանցավոր կազմակերպություն», հայտարարելով, որ այն «արմատական ձախակողմյան մարքսիստների օջախ» է։

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Թրամփի վարչակազմը արձակուրդ է ուղարկել USAID-ի մոտ 60 բարձրաստիճան պաշտոնյայի, իսկ ԱՄՆ-ն դադարեցրել է այլ երկրներին օգնության տրամադրումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը