Այսօր երեկոյան ամեն ինչ կասեմ. Քերոբյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
copy image url

Այսօր երեկոյան ամեն ինչ կասեմ. Քերոբյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

Ներքին 2 տարի առաջ - 15:55 22-02-2023
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ Ամուլսարը կշահագործվի, և այսօր ժամը 17։00-ին 250 մլն դոլարի փաթեթ են ստորագրելու։

Նիստի ավարտից հետո լրագրողները փորձեցին հանքի շահագործման վերաբերյալ մի քանի հարց ուղղել Վահան Քերոբյանին, նախ հիշեցնելով, թե ինչ աղմկահարույց թեմա էր այն, և ընդգծելով, որ Ջերմուկում ավագանու որոշում կար, որ հանքը չի շահագործվելու։ Սակայն Վահան Քերոբյանը չպատասխանեց որևէ հարցի։

«Այսօր երեկոյան ամեն ինչ կասեմ»,- նշեց Քերոբյանը և արագ հեռացավ։

Ամենից շատ դիտված