Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:29 21-02-2023

Հերոսի ցայտաղբյուրի համար նախատեսված վայրում մսի կրպակ է․ թեժ իրավիճակ Դիլիջանում

Կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը անկշռելի դեր և նշանակություն է ունեցել հայոց պատմության մեջ։ Հերոսի մասին քչերը գիտեն, բայց կան անհատներ, ովքեր փորձում են շտկել պատմության մութ մնացած բացերը և իրողությունները ներկայացնել ճշմարիտ լույսի ներքո։ «Ֆիդայիներ» կառույցի նախագահ Սեյրան Չիլինգարյանը տարիներ առաջ նախաձեռնել է՝ Դիիլիջանում կառուցել հուշահամալիր Գուրգեն Տեր-Մովսիսյաի հիշատակին։ Տավուշի Արծիվ անունով հայտնի ազատամարտիկը վստահեցնում է՝ ունի փաստաթղթեր, որ հիշյալ տարածքում իրականացնի նախաձեռնությունը։

Ազատամարտիկը այսօր դուրս եկավ ափերից, բարկացավ, որովհետև Գուրգեն Տեր- Մովսիսյանի հուշահամալիրի համար նախատեսված տարածքից պաստառը տեղափոխվել էր և տեղում մսի գովազդով պաստառ էր, նաև կրպակ։


Գուրգեն Տեր-Մովսիսյանի մասին հիշատակում կա․ 1918 թ․ «փորձառու», բայց անվճռական գեներալ Թ.Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը եւ պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, որոնք, սակայն, շարունակում էին առաջխաղացումը։ Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։

«Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։ Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»։

Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սեւան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը։ Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա։

Սկսվեց ճակատամարտը: Գուրգեն Տեր-Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատում է, որ առաջին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքը ու սլանում առաջին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար... Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4 օր՝ մայիսի 25-28-ը: Այն 1918 թվականին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք ճակատամարտերից ամենախոշորն ու միաժամանակ ամենահերոսականն է։ Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն, և երկիրը փրկվում է կործանումից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ