Թուրքիայի երկրաշարժը կարող է ամիսներ տևել. Հրաչյա Պետրոսյան
copy image url

Թուրքիայի երկրաշարժը կարող է ամիսներ տևել. Հրաչյա Պետրոսյան

Արտաքին 2 տարի առաջ - 19:06 20-02-2023
«Այս պահին որևէ կանխատեսում անելը դժվար է, քանի որ անգամ մասնագետներն անգամ հստակ չեն կարողանում ասել, թե երբ կավարտվեն երկրաշարժերը»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանը:

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժին՝ մասնագետն ասաց, որ ուժգին երկրաշարժերից հետո հազարավոր հետցնցումներ են լինում. «Դրանք կարող են տևել ամիսներ: Այնպես որ երկրակեղևը լիցքավորվում է ոչ միայն ուժեղ ցնցումների կամ նախացնցումների ձևով, այլ նաև հետցնցումների ձևով: Թուրքիայում այսօր էլ, երեկ էլ 4 մագնիտուտից ավել երկրաշարժ է գրանցվել»:

Պետրոսյանի խոսքով՝ նման երկրաշարժերը շատ լուրջ են հետևանքներ ունեն. «Հաշվի առնելով այն, որ այնտեղ կան արդեն իսկ վնասված շենքեր, և դրանք կարող են ամեն երկրաշարժից հետո հեշտությամբ փլուզվել»:

Հիշեցնենք՝ Թուրքիայում 12 օրվա ընթացքում ավելի քան 6000 հետցնցում է գրանցվել: