Ոստիկանության համակարգը տանել չի կարողանում պարեկային ծառայությանը, նրանց արժեքներն ու պրինցիպները։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի նախկին անդամ Դանիել Իոաննիսյանը:
Նա, անդրադառնալով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության նախկին պետ Արթուր Ումրշատյանի աշխատանքից ազատմանն, ասաց. «Արթուր Ումրշատյանին ուզում էին աշխատանքից հեռացնել դեռ վաղուց: Ոստիկանության համակարգը փորձում է պարեկայինի վրա գցել այն խնդիրները, որոնք գալիս են ոստիկանության պետից:
«Համմեր»-ի դեպքի օրը պարեկայինն իդեալական չի գործել, և մի շարք պարեկներ կարող էին գործել ավելի լավ: Սակայն, այստեղ խնդիրն այլ է: Պարեկները հիմա դեմոտիվացված են այն պատճառով, որ վերջին 1.5 տարում շատ տարբեր մանր-մունր պատճառներով նրանք ոստիկանապետի հրամանով ենթարկում են կարգապահական շատ լուրջ տույժերի»,- ասաց Իոաննիսյանը:
Խոսելով պարեկների տույժերից՝ Իոաննիսյանը նշեց, որ անցած տարի կարգապահական տույժի է ենթարկվել 253 ոստիկան որոնցից 146-ը՝ պարեկ. «1300 պարեկից 146-ն է տույժի ենթարկվել, բայց մնացած ավելի քանի 10.000 ոստիկաններից ընդամենը՝ 107-ը: Եվ դա այն պայմաններում, որ պարեկները Շիրակի և Լոռվա մարզերում արտաքին ծառայության կողմից հանցավորության բացահայտումն ավելացրել են 14 անգամ, Երևանում 2,5 անգամ, ճանապարհներին մահացության դեպքերը կարողացել են նվազեցնել ,նվազել են անգամ խմածության դեպքերը, վթարները:
Այսինքն՝ այն գործը, որը պետք է անեն ոստիկանները պարեկներն անում են շատ լավ, բայց իրենց կողմից անընդհատ ենթարկվում են կարգապահական տեռորի»,- ասաց Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ թմրանյութի վաճառքով հանցավոր խմբին բացահայտած պարեկը ենթարկվել է կագապահական տույժի. «Կրիստակ թմրանյութ վաճառող հանցավոր խմբին բռնած պարեկը, ով շատ օգտակար բան է արել, և դրա համար նրան պրեմյա է հասնում, սակայն, նրան իրեն հասանելիք պրեմյան չեն տվել, քանի որ նա մեկ տարի առաջ արձանագրության բլանկ էր կորցրել: Հիմա դրանից հետո պարեկները լավ կծառայե՞ն: Կասեն՝ դե ավելի լավա բլանկ չկորցնենք, քան կրիստալ վաճառող հանցավոր խումբ բռնենք»:
Իոաննիսյանը նշեց, որ պարեկների տույժերի հետ կապված դեպքերը շատ են, և ոստիկանությունն անգամ ցանկացել է տույժի ենթարկել այն պարեկին, ով հանցագործի հետևից առանց գլխարկի է վազել:
«Շատերն ասում են՝ հրապարակում ժամացույցի տակ հնարավորություն կար «Համմեր»-ին փակելու, կամ ինչո՞ւ երկու պարեկային մեքենա ավել չեն եկել: Որովհետև նման միջադեպերից հետո, երբ ծառայության համար վնասվում է պարեկային մեքենան, այդ մեքենան վարող պարեկին ծառայողական քննության են ենթարկում: Դրա համար էլ որոշ պարեկներ զգուշություն են անում»:
Նա մանրամասնեց՝ ոստիկանությունում խնդիրները բազմաթիվ են, և պարեկայն ծառայությունում չեն կարողացել ծանոթների միջոցով ինչ-որ տույժերց ազատվել . «Արթուր Ումրշատյանի դրվածքների շնորհիվ վերացել էր խնամի, ծանոթ, բարեկամով ինչ-որ նշանակումներ անելը, և դա ոստիկանության ղեկավարությանը դուր չի եկել, քանի որ չեն կարողացել ում ուզեն, երբ ուզեն՝ նշանակեն:
Նրանց դուր չի եկել, որ չկան անպատժելի մարդիկ, և խմած վիճակում պատժվել է և իշխանական պատգամավոր, և բարձրաստիճան ուժայիններ, և դատավորի, ով խմած է եղել ու վիրավորել և դիմադրել է պարեկներին:
Ումրշատյանին դեռ կես տարի առաջ են փորձել հեռացնել աշխատանքից, երբ պարեկները մի բարձրաստիճան պաշտոնյայի էին կանգնեցրել ու արել այն վարչարարությունը, որը պետք է անեին օրենքով»,- եզրափակեց Իոաննիսյանը: