Ներքին 3 տարի առաջ - 20:20 18-02-2023

Սասուն Միքայելյանի հայտարարությունների կեղծիքը փաստերով կարող եմ ապացուցել․ Մովսես Հակոբյան

Ես այդպիսի մարդկանց տված գնահատականները լուրջ չեմ ընդունում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Զինված ուժերի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել ու ամբողջ բանակը կոռումպացված է եղել։
«Ես այդպիսի մարդկանց տված գնահատականներն ընդունում եմ հումորով։ Իրենց դեպքում դա նորմալ է։ Իրենք իրավունք ունեն այդպիսի հայտարարություն անելու։ Դրանից չեմ նեղվում։ Ոչ էլ զայրանում եմ»,- ասաց նա։

Միքայելյանի հայտարարությունը, թե տանկերում վառելանյութ չի եղել, ըստ Հակոբյանի, իրականության հետ որևէ կապ չունեն։
«Այդ հարցով քրեական գործ էր հարուցվել։ Պարզ է, որ դա ամբողջությամբ կեղծ է և սուտ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Դրա համար էլ ես գնահատականը տվել եմ իրեն։ Ավելացնելու բան չունեմ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵԿՄ վարչության նախագահի հրապարակած տվյալներին՝ թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության 10 տարիներին ձեռք է բերվել 247 մլն դոլարի զենք-զինամթերք, Հակոբյանը վստահեցրեց․ Միքայելյանի հրապարակած տվյալները կեղծ են։
«Ես փաստով կարող եմ ապացուցել դրանց կեղծ լինելը։ Ինքս անգամ ստորագրել եմ 2017 թվականի, եթե չեմ սխալվում, մայիս- հունիս ամիսներին։ Միայն մեկ պայմանագրի ընդհանուր արժեքը եղել է 220 մլն դոլար»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը