Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով անհետ կորած էր համարվում գանացի ֆուտբոլիստ Քրիստիան Ատսուն։
Այսօր՝ փետրվարի 18-ին, ֆուտբոլիստի գործակալը տեղեկացրել է, որ հայտնաբերվել է նրա մարմինը։
«Երկրաշարժից հետո անհետ կորած Քրիստիան Աթսուն մահացած է հայտնաբերվել»,- հայտնել է գործակալը։
31-ամյա Աթսուն հանդես էր գալիս տեղի «Հաթայսպորում», նա կարիերայի ընթացքում խաղացել է «Չելսիում», «Նյուքասլում», «Էվերթոնում», «Բորնմութում», «Մալագայում», իսկ 2012-2019 թվականներին՝ Գանայի ազգային թիմում։