Արտաքին 3 տարի առաջ - 21:00 16-02-2023

Ռուսաստանի պետդուման ընդունել է Եվրոպայի խորհրդի պայմանագրերի դադարեցման մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության պետդուման ընդունել է նախագահ Եվրոպայի խորհրդի պայմանագրերի գործողության դադարեցման մասին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացված օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РБК հեռուստաալիքը։

Օրենքը վերաբերում է այնպիսի համաձայնագրերին, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիան, Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Եվրոպական սոցիալական կոնվենցիան և այլն։ Պայմանագրերի գործունեությունը դադարեցված կհամարվի այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը կստորագրի օրինագիծը։

Ռուսաստանի պետդումայի ընդունած որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանն այլևս Եվրախորհրդի անդամ չէ։ 2022 թվականի մարտին Սերգեյ Լավրովը Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին ծանուցում է փոխանցել այն մասին, որ Ռուսաստանը դուրս է գալիս խորհրդի կազմից, որի անդամ է եղել շուրջ 26 տարի։

Մոսկվայի գործողություններին նախորդել էր Եվրախորհրդի որոշումը, որով դադարեցվել էր Ռուսաստանի ներկայացուցչությունը ԵԽ կանոնադրական մարմիններում՝ խորհրդարանական վեհաժողովում և նախարարների կոմիտեում։ Հաջորդ օրը՝ մարտի 16-ին, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն որոշում ընդունեց նույն օրվանից դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը։

Ռուսաստանի անդամակցության դադարեցման պատճառով Մոսկվան ամբողջ տարվա համար կազմակերպության բյուջե չի վճարի 33․7 միլիոն եվրո անդամավճար։







Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը