Ներքին 3 տարի առաջ - 20:00 16-02-2023

Խնայելու ու ազգայինի բախում. ինչու ենք գնում թուրքական ապրանքներ

Այն, որ հայկական ներմուծողներից շատերը նախընտրում են թուրքական ապանքներ ներմուծել՝ հանուն իրենց սեփական բիզնեսի, գաղտնիք չէ, բայց երբ դրանց քանակն օր օրի շատանում է, ու սուպերմարկետներում ամեն քայլափոխի հանդիպում ենք թուրքական ապրանքներ, դա արդեն մտահոգիչ է, այն էլ այն դեպքում, երբ սահմանները դեռ փակ են։ Դրանցից առանձնացրել էինք մի քանիսը, օրինակ՝ թե ինչպես է հայկական շուկայում վաճառվում թուրքական զեյթուն, լվացքի փոշի և մսամթերք, որոնց նկարները նաև մի քանի օր է՝ ֆեսյբուքում են շրջանառվում։

Այժմ, քանի որ Թուրքիայից ապրանք ներկրում են, մի վերահսկող, պատասխանատու մարմին չկա․ հետաքրքրիր է՝ արդյոք, վերջիվերջո մարդկանց ձեռք է տալիս, էժան է եւ որակյա՞լ, թե՞ ամեն դեպքում՝ հույսները պետք է դնել մարդկանց գիտակցության վրա:

Տնտեսագետ Արմեն Քթոյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, ասաց. «Մի կողմից՝ խնայելու երկընտրանքը կա, մյուս կողմից էլ՝ ազգային ու պետական գաղափարները։ Մարդիկ հաճախ, ընտրում են առաջինը, և դա նոր բան չէ, և նորանկախ ՀՀ պատմության ընթացքում դա պարբերաբար դրսևորվել է ամենատարբեր ձևերով, և միշտ էլ ամենատարբեր դրսևորումներն ունեցել է։ Ձևավորվել է հիմա մի վարքագիծ, որ առաջնայինը մարդու ընտանիքին է, իր բարեկեցությունը․ եթե բարեկեցությունն ապահովելու կամ տնտեսությում անելու համար անհրաժեշտ է թուրքական ապրանք առնել կամ ուրիշ ինչ-որ բան, ապա ինչու՝ ոչ, դրան ես չեմ ուզենա գնահատական տալ, որովհետև հակափաստարկ կարող ենք բերել՝ ասելով, որ եթե այդ մարդու տեղը լինեիր էս վիճակում, այսպես կանեի։ Ես ինքս իմ անունից կարող եմ ասել, որ ես իմ տունը վերանորոգել եմ և սկզբունքորեն այնպես, որ թուրքական ոչ մի ապրանք չլինի, ու ճիշտ է, դրա արդյունքում իմ տան վերանորոգումն ինձ վրա արժեցել է մեկ կամ մեկուկես միլիոն դրամ ավելի թանկ, բայց ասեմ, որ ես գիտակցված եմ դրան գնացել, ես չեմ ուզենա հրապարակային ինչ-որ բաներ ասել, ի վերջո գիտեք՝ պետք է փորձել մարդկանց խրատել, այլ պետք է այնպիսի միջավայր ձևավորել, որ մարդ իր և իր ընտանիքի պահանջները փորձի բավարարել, իսկ պահանջմունքերի բավարարման արդյունքում պետության համար լավ կլինի»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ

Ձեզ գուցե հետաքրքրի