Ներքին 3 տարի առաջ - 18:23 15-02-2023

Զինված հարձակում․ քաղաքացին «Աջարաբեթ»-ի աշխատակիցներից գումար է պահանջել, մերժվելուց հետո փախել․ shamshyan.com

Փետրվարի 15-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ զինված տղամարդը մտել է Սեբաստիա 125/4 հասցեում գործող «Աջարաբեթ»-ի գրասենյակներից մեկը և պահանջել գումար, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ զինված հանցագործը «Աջարաբեթ»-ի աշխատակցին մոտեցել է այն ժամանակ, երբ նա ներսում է եղել և թիկունքին, ըստ «Աջարաբեթ»-ի աշխատակցի, զենքի նմանվող առարկա է պահել ու պահանջել գումար։

Որոշ ժամանակ մերժում ստանալուց հետո հանցագործը դիմել է փախուստի՝ ոչինչ չտանելով իր հետ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել