Արտաքին 3 տարի առաջ - 14:00 15-02-2023

Բաքուն հերթական անգամ փորձում է լեգիտիմացնել իր առաջիկա սադրանքները. Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է երեխաներին նոր պատերազմի նախապատրաստելու մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որում Հայաստանին մեղադրել է, երեխաներին Ադրբեջանի հետ նոր պատերազմի նախապատրաստելու մեջ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, «Հայաստանի կողմից զինված ուժերում երեխաներին ներգրավելու մասին» Բաքվի զեկույցը տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ։

Հաղորդվում է, որ զեկույցը պատրաստվել է Հայաստանի գործողությունները հերթական անգամ բացահայտելու նպատակով, «որոնք հակասում են միջազգային իրավունքին»։ «Զեկույցը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում այդ երկրի զինված ուժերում և զինված խմբավորումներում երեխաների ներգրավվածության մասին՝ օգտագործելով դրանք որպես՝ Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ էթնիկ և ազգային ատելություն սերմանելու միջոց»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ զեկույցում բաց տեղեկատվական աղբյուրներից ստացված տեղեկատվության, ֆոտո և վիդեո նյութերի, ինչպես նաև երրորդ անձանց զեկույցների տվյալների հիման վրա ներկայացված են ապացույցներ այն մասին, որ «Հայաստանը կոպտորեն խախտում է մի շարք միջազգային կոնվենցիաների դրույթները»։ «Փաստաթղթում մերկացվում են Հայաստանի՝ էթնիկ և ազգային հողի վրա ատելություն սերմանելու գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը և անվտանգությանը»,- հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է,որ «Հայաստանը շարունակում է երեխաներին ներգրավել ռազմական պատրաստության մեջ նույնիսկ հետհակամարտային շրջանում, նրանց մեջ ատելություն և թշնամանք է սերմանում ու պատրաստվում է նոր պատերազմի»։

Ադրբեջանական կողմը տեղեկացնում է, որ փաստաթուղթն ուղղված է ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված գործակալություններին։ Փաստաթղթում Բաքուն կոչ է անում միջազգային իրավական պատասխանատվության ենթարկել Հայաստանին, ինչպես նաև «դադարեցնել զինված ուժերում երեխաների ապօրինի հավաքագրումը»։

Նկատենք, որ ադրբեջանական կողմը նման անհիմն հայտարարություններով հող է նախապատրաստում, որպեսզի արդարացնի առաջիկայում իր կողմից իրականացվելիք նոր ռազմական սադրանքները, ինչպես դա արել է 2020 թվականի 44-օրյա, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ։ Ավելի վաղ, ինչպես տեղեկացրել է Oragir.News-ը, ավելի վաղ ադրբեջանական իշխանությունների քարոզչամեքենան հանդիսացող Haqqin.az լրատվականը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում էր, որ Հայաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը հարձակում են նախապատրաստում Արցախի Քաշաթաղի շրջանի տարածքի նկատմամբ (նախկին Լաչինի և Կուբաթլուի շրջաններ), որը 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը