Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 18:59 14-02-2023

Ճանաչենք, սիրենք, պահպանենք․ Սերգեյ Աբրահամյանը՝ հայոց լեզվի մասին

Այսօր՝ փետրվարի 14-ին՝ Սիրո տոնին, ծնվել է հայոց լեզվի մեծագույն սիրահար, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը։ Աբրահամյանն իր ողջ կյանքի ընթացքում ակտիվ քաղաքացի էր, մեծ հայրենասեր, գիտության ու կրթության նվիրյալ։

1942 թ․ 17 տարին դեռ նոր բոլորած պատանին մեկնում է ռազմաճակատ՝ երազելով հայրենի Արցախի խաղաղության մասին։ Ռազմաճակատում ականի պայթյունից ծանր վիրավորվելով և հրաշքով փրկվելով՝ վերադառնում է Հադրութի շրջանի հայրենի Տումի գյուղ։ Հենակներով էլ տեղափոխվում է Երևան՝ դառնալով ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող։

1956-ին Սերգեյ Աբրահամյանն արդեն դոցենտ էր, իսկ 1966 թվականին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, 1970 թվականին՝ պրոֆեսորի կոչում, իսկ 1996 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։



Հետաքրքիր է, որ պետության կողմից նրան տրվում է հենց այն տունը, որտեղ ապրել էր ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը։ Աբրահամյանն էլ իր մեծ նախորդի նման հայագիտության նվիրյալն էր։

Արցախյան շարժման օրերին պրոֆեսորի սիրտը հանգիստ չէր։ Վճռվում էր իր հայրենի գյուղի ճակատագիրը։ Դիմումներ, կոչեր, բաց նամակներ, բազմաթիվ հոդվածներ․ այս օրերին միահյուսվել էին գիտնականն ու քաղաքացին։

Լեզուն նրա համար պարզապես ուսումնասիրության նյութ չէր, այլ ազգի ու պետության, պետականության գոյության հիմքը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան