Ներքին 3 տարի առաջ - 18:17 14-02-2023

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին:

Ինչպես տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք: Նա կարևորել է Հայաստան-Լատվիա երկկողմ համագործակցության զարգացումը:

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների բազմոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն և վստահեցրել, որ նպաստելու է այդ հնարավորությունների ի կատար ածմանը:

Ամենից շատ դիտված