Ներքին 3 տարի առաջ - 16:27 14-02-2023

Բոլոր տոնավաճառները փակվում֊բացվում են` բացի Սուքիասյանի տոնավաճառից

Տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող «Երևան» տոնավաճառը փակվելու է, քանի որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տոնավաճառում հակահրդեհային անվտանգության կոպիտ խախտումներ է արձանագրել:

Oragir.News-ը կապվեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակի՝ Աննա Մկրտչյանի հետ: Վերջինս հայտնեց, որ նման տեղեկություն առաջին անգամ մեզնից է լսում. «Ստուգումներ միշտ լինում են, եթե խնդիրներ են լինում շատ արագ լուծվում են, բայց շենքը եվրոպական ստանդարտներով է կառուցված հին շենք չէ, որ խնդիրներ ունենա: Նման բան չկա: Տոնավաճառը բաց է և նորմալ աշխատում է»,- ասաց Մկրտչյանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի