Ներքին 3 տարի առաջ - 22:35 13-02-2023

ԿԳՄՍ-ն փորձել է ԳԱԱ շենք տեղափոխել Պարի պետական անսամբլը

«Մի անգամ մարդիկ էին եկել և ցանկանում էին այստեղ բերել Պարի պետական անսամբլը, բայց անհնար էր, որ նույն շենքում միատեղ աշխատեին ակադեմիական հաստատություններ և Պարի պետական անսամբլ»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Նրա խոսքով՝ խոսակցություններ կան, թե շենքը վաճառում են կամ վաճառել են ինչ-որ կազմակերպությունների: Սակայն դա դեռ հստակ չէ:

«Պատկերացնո՞ւմ եք, նրանք պետք է փորձեր անեն՝ նվագ, պար, ես այստեղ աշխատեմ, իսկ նրանք աղմուկ-աղաղակ անեին»,- ասաց Կատվալյանը:

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի և ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղը:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները