Սպորտ 3 տարի առաջ - 14:02 11-02-2023

Լեգենդար Ալբերտ Ազարյանը 94 տարեկան է

Այսօր՝ փետրվարի 11-ին, ծննդյան 94-րդ տարեդարձն է նշում լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար մարզիկին ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթել առողջություն։

Ազարյանը Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է, Հայաստանի պատմության լավագույն մարզիկներից մեկը։ Երևանում գտնվող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի դպրոցը անվանակոչված է լեգենդի անունով, 2022 թվականին էլ մարզադպրոցի առջև բացվեց Ազարյանի կիսանդրին։