Ներքին 2 տարի առաջ - 18:38 11-02-2024

Ալբերտ Ազարյանն այսօր կդառնար 95 տարեկան

Այսօր՝ փետրվարի 11-ին, լեգենդար Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է: Օլիմպիական Խաղերի եռակի չեմպիոնը կդառնար 95 տարեկան:

Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացավ 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։