Ներքին 3 տարի առաջ - 14:31 10-02-2023

Ձեզ պաշտոնական թիվը չի՞ պետք, փրկարարները 27 են, ի՞նչ 57. ՆԳՆ-ից պնդում են

Հայաստանի Հանրապետությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փրկարարական ջոկտաներ է ուղարկվել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։

Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիա ՀՀ-ից գնացել է 27 փրկարար, սակայն Oragir.News-ը պարզեց, որ թուրքական Milliyet պարբերականը, անդրադառնալով տարբեր երկրների կողմից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը և փրկարարների քանակին, հայտնել է, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել ոչ թե 27, այլ 57 փրկարար։

Կապ հաստատեցինք ՆԳՆ հասարակայնության և լրատվության կապերի բաժնից Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք փրկարարների պաշտոնական թիվը 27-ն է՝ պատասխանեց. «Մենք բոլոր լրատվամիջոցներին ասել ենք, որ 27 փրկարար գնացել է Թուրքիա, 29 փրկարար՝ Սիրիա»։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են թուրքական լրատվամիջոցներն ավելի շատ թվի մասին խոսում, հնարավո՞ր է, պաշտոնական թիվը սխալ լինի կամ, օրինակ՝ փրկարարները ճանապարհին կորած լինեն, ինչո՞ւ են այլ թիվ ասում պաշտոնապես, թուրքական կողմը այլ՝ պատասխանեց. «Մենք արդեն որերորդ անգամն է՝ ասում ենք թիվը, ձեզ պաշտոնական թիվն է չէ՞ պետք, իսկ ոչ պաշտոնական թիվ չկա, որերոդ լրատվամիջոցին արդեն ասում եմ։

Ես թուրքական հրապարակումները չեմ նայում, մենք մերն արդեն հրապարակել են։ Նրանք էդքան թիվ են ասում, փրկարարների կորելու դեպքում հաստատ թիվը չէր ավելանա»։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր