Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:33 10-02-2023

Ես գյուղացի տղա եմ, բայց տնտեսագիտությունից հասկանում եմ, եկեք ժողովրդին դոլարիզացիայի մեջ չմտցնենք․ ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ-ն քննարկում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նախագծի հեղինակներից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը իր ելույթում նշեց․

«Այս կողմից մեր ընդդիմադիր գործընկերներն են, մյուս կողմից՝ իշխանական, բոլորը լավագույն տնտեսագետներ են, ոչինչ չունեմ ասելու, ես էլ քիչ, թե շատ գյուղացի տղա եմ, բայց տնտեսագիտությունից հասկանում։ 30 տոկոսով, որ վարկ էին վերցնում, հետո 60-ով բնակչությունը փակում էր այդ վարկը, ոչ ոք այս ամբիոնից չէր խոսում, թե մարդիկ ինչպես անեն։ Մի գիշերվա մեջ մարդիկ սնանկացան, 0-ական կարգավիճակ վերցրեցին։ Երբ դառնում էի այս նախագծի համահեղինակ, հիշում էի 30-ի 60-ը։ Մենք ունենք ՀՀ դրամ, դրամով աշխատավարձ, կարող է ես գյուղացի տղա եմ, շատ չեմ էլ հասկանում, բայց մի բան գիտեմ, եկեք մեր ժողովրդին այս դոլարիզացիայի, եվրոիզացիայի մեջ չմտցնենք»։

Պատգամավորը նշեց, որ գյուղերում բնակիչներին, այսպես կոչված, դոլարիզացիան չի հետաքրքրում։
«Կարող է Երևանում մարդկանց դա հետաքրիքր է, գյուղերում դա ժողովրդին չի էլ հետաքրքրում»,- ասաց Նարեկ Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր