Ներքին 3 տարի առաջ - 21:08 09-02-2023

Երևանի քաղաքապետարանում քննարկվել է «Բաց կառավարման գործընկերության» հետ ծրագրերի ընթացքը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուընկալել է «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության» արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար Պիտեր Վարգային: Հանդիպմանը մասնակացել են նաև «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ի համակարգող Լիլյա Աֆրիկյանը, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

2022 թվականին Երևանը դարձել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, նաև ակտիվ քաղաքացիների հետ համատեղ գործակցությամբ մշակվել է Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագիրը, որը տարեվերջին հաստատվել է Երևանի ավագանու կողմից, իսկ հունվարին արդեն հրապարակվել «Բաց կառավարման գործընկերության» պաշտոնական էջում:

«Որպես «Բաց կառավարման գործընկերության» ընտանիքի անդամ՝ առաջին անգամ ենք մշակում նման ծրագիր և անելու ենք հնարավորն այն հաջողությամբ կյանքի կոչելու համար, որպեսզի հետագայում առավել հավակնոտ հանձնառություններ ստանձնենք:

Մինչև 2024 թվականը գործողությունների ծրագրով ստանձնել ենք երեք հիմնական հանձնառություն: Կառավարման թափանցիկությունը բխում է պետության ու քաղաքական թիմի որդեգրած քաղաքականությունից և ժողովրդավար երկիր ունենալու մեր ընդհանուր նպատակներից: Լիահույս եմ, որ փոխգործակցության շնորհիվ կառավարման համակարգը միասին կդարձնենք առավել թափանցիկ, քաղաքացիակենտրոն, մասնակցային և նորարար»,-ընդգծել է Լևոն Հովհաննիսյանն ու ներկայացրել այս առումով վերջին տարիների աշխատանքները՝ մասնավորեցնելով փաստաթղթաշրջանառության թվայնացման, անկանխիկ վճարումների նոր համակարգերի ներդրումը, առցանց ծառայությունների ավելացումը: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ քաղաքային իշխանությունը պարբերաբար մշակում է ծրագրեր՝ քաղաքացիներին ներգրավելով քաղաքի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման ու կիրառման գործընթացներում:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության» արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար Պիտեր Վարգան նշել է, որ կառույցը պատրաստակամ է աջակցել Երևանին հանձնառությունների կատարման գործում. «Ուրախ ենք, որ այսուհետ մեր թիմի և Բաց կառավարման մեծ ընտանիքի անդամ եք:

Նախանշված բոլոր ուղղությունները կարևոր են: Վստահ եմ, որ Երևանը մեծ հաջողություններ կգրանցի, և առաջիկա տարիներին ծրագրով էական բարելավումներ կգրանցվեն: Մայիսին կազմակերպության անդամ բոլոր երկրներում անցկացվում է բաց կառավարման գործընկերության շաբաթ, կազմակերպվում հետաքրքիր միջոցառումներ, որին, հուսով ենք, կմասնակցի նաև Երևանը: Իսկ արդեն սեպտեմբերին Էստոնիայում նախատեսվում է անցկացնել գագաթնաժողով, որին սիրով կսպասենք նաև Երևանի պատվիրակությանը»:

«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ի համակարգող Լիլյա Աֆրիկյանն իր հերթին առանձնացրել է համայնքային ծառայողների բարեվարքության կանոնների մշակումն ու ներդրումը, ինչը, ըստ նրա, ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք տեխնիկական խնդիրներ:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր