Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:15 09-02-2023

Թուրքիայի միակ հայկական գյուղում նույնպես զոհեր կան, բնակիչները չեն ցանկանում վերադառնալ իրենց տներ

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով երկրի միակ հայկական գյուղում՝ Վագըֆում նույնպես զոհեր կան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է բեյրութահայ համայնքի անդամ Եսայի Մարտիրոս Հավատյանը։

Վերջինս հայտնել է, որ Մուսա լեռան Վագըֆ գյուղի գյուղապետ Պերճ Գարթունը հաստատել է տեղեկությունը, որ երկրաշարժի հետևանքով մահացել են երկու մուսալեռցիներ։ Նրա խոսքով՝ վերջիններս մահացել են ոչ թե գյուղի տարածքում, այլ ուրիշ քաղաքներում։

«Գյուղապետը հայտնեց, որ երկրաշարժից հետո ժողովուրդը գիշերում է գյուղի կենտրոնում, վրանի տակ, ճաշարանին կից։ Երկրաշարժի հետցնցումները ուժգին են, և մարդիկ չեն ցանկանում իրենց տներում մնալ»,- գրում է Հավատյանը։

Վերջինս հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով գյուղի բոլոր տները և եկեղեցին վնասներ են կրել։ Նա նաև նշել է, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը օգնություն է տրամադրել, և հավանաբար գյուղի աշակերտները կտեղափոխվեն Ստամբուլ։

Նշենք, որ Վագըֆը ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում մնացած միակ հայկական բնակավայրն է։ Տարիներ առաջ բնակավայրը զրկվել է գյուղի կարգավիճակից և ընդգրկվել հարևան նահանգի կազմում, քանի որ Թուրքիայի օրենսդրության համաձայն՝գյուղի կարգավիճակ ունենալու համար բնակավայրը պետք է ունենա առնվազն 200 բնակիչ։ Ներկայումս գյուղում բնակվում է շուրջ 135 մարդ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ