Ներքին 3 տարի առաջ - 18:13 08-02-2023

Անկախ նրանից, թե Անդրանիկ Փիլոյանն ինչ է արել, արարքը, որի համար նրան Ազգային հերոսի կոչում է շնորհվել՝ չի դադարում լինել․ փաստաբան

Ես չգիտեմ, թե ինչ է ասել Ալեն Սիմոնյանը, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է այս կամ այն հերոսին զրկեն կոչումից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե եկել է Անդրանիկ Փիլոյանին «Ազգային հերոսի» կոչումից զրկելու ժամանակը։

«Անկախ նրանից, թե օրինակ, Անդրանիկ Փիլոյանը կամ Սեյրան Օհանյանը ինչ են արել՝ դա որևէ առնչություն չունի նրանց հերոսի կոչում ստանալու հետ»։

Փաստաբանը նշեց, որ քրեական նոր օրենսգիրքը նախատեսում է կոչումներից զրկելու ընթացակարգ։ «Նման բան եղել է Սամվել Բաբայանի հետ կապված, բայց հարցն այն է, որ հերոսի կոչում տալիս են հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության համար, այդ արարքը կատարվել, ավարտվել է ու գնահատական է տրվել դրան։

Հետին թվով ինչպես են այդ արարքը վերացնելու, ինչ է, ասելու են չի՞ արել այդ արաքը, սա անհեթեթություն է։ Օրինակ՝ Մատրոսովը կրծքով փակել էր զորքը, դրա համար էլ արժանացել էր հերոսի կոչման, հիմա եթե նա ողջ մնար ու մի սխալ աներ, ասելու էին, թե՝ զորքին չի՞ փակել կրծքով։

Անկախ նրանից, թե ղեկավարն ով է, կան բաներ, որ անտեսել չի կարելի։ Գիտեք՝ ես տեսնում եմ միտում, որ փորձում են համոզել, որ մեզ հերոսներ պետք չեն, որ մատաղ սերնդին էդ հենքի վրա դաստիարակելու կարիք չկա, սա հեռուն գնացող միտում է, որի համար շատ եմ ցավում։ Էդպես չի կարելի»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը